Logo

Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն նորեկը

23:47 / 15.05.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանի լավագույն նորեկ, հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։ Նիգերիացի ֆուտբոլիստն այդ անվանակարգում առաջ է անցել Խավի Սիմոնսից («Լայպցիգ»), Յան Մատսենից («Բորուսիա Դորտմունդ») և Մաքսիմիլիան Բայերից («Հոֆենհայմ»)։

23-ամյա հարձակվողը մրցանակն ստացել է որպես մրցաշրջանի` Գերմանիայի բարձրագույն խմբում հանդես եկող լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Բոնիֆեյսը նախորդ ամռանն է 20,5 միլիոն եվրոյով Բրյուսելի «Յունիոնից» տեղափոխվել «Բայեր»։ Նա Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում 22 խաղում խփել է 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Բոնիֆեյսը «Բայերի» կազմում դարձել էր Գերմանիայի չեմպիոն։ Հարձակվողն օգոստոսից նոյեմբեր ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա