Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում դարձավ լավագույն ռմբարկու:
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն անցկացրած 32 խաղում դարձավ 36 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում «Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գրիասին է, որը խփեց 28 գոլ, եռյակը եզրափակեց «Լայպցիգից» Լոիս Օփենդան՝ 24 գոլ:
Լավագույն ասիստենտ ճանաչվեց չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» իսպանացի կիսապաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, որը կատարեց 13 գոլային փոխանցում:
«Գոլ+ասիստ» ցուցանիշով առաջին տեղը գրավեց Քեյնը՝ 36+8: