Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին որոշել է հեռանալ ակումբից։
Sky Sports-ը գրում է, որ գվինեացի ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը։
28-ամյա հարձակվողին ձեռք բերել ցանկանում են Դորտմունդի «Բորուսիան», Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Միլանը», իսկ «Չելսին» դուրս է եկել նրա տրանսֆերը գնելու համար մղվող պայքարից։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել էր, որ Գիրասիի ու «Շտուտգարտի» միջև գործող պայմանագրում սահմանված է 16,5 միլիոն եվրո հրաժարագին։
Սերու Գիրասին 28 գոլով դարձել էր գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի երկրորդ լավագույն ռմբարկու։ Նա զիջել էր միայն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին (36 գոլ)։