Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը:
Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են 6 ֆուտբոլիստ՝ Լոիս Օպենդա («Լայպցիգ», 4 գոլ, 3 ասիստ), Կևին Շտեգեր («Բոխում», 2 գոլ, 1 ասիստ), Հարի Քեյն («Բավարիա», 4 գոլ, 1 ասիստ), Խավի Սիմոնս («Լայպցիգ», 2 ասիստ), Դանի Օլմո («Լայպցիգ», 1 գոլ, 1 ասիստ), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», 2 ասիստ):
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին: