Logo

Բունդեսլիգան երկրպագուների բողոքի ալիքից հետո հրաժարվել է նոր ներդրողներից

13:35 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) հրաժարվել է ներքին ներդրողների հետ պայմանագիր կնքելու մտքից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նման որոշում է կայացվել DFL-ի արտահերթ նիստում։ Պատճառը երկրպագուների շրջանում առաջացած մեծ դժգոհությունն է։ DFL-ն դադարեցրել է ներդրողների հետ բանակցությունները։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ներդրողները պատրաստ են 1-2 միլիարդ եվրո հատկացնել Բունդեսլիգայի ու ակումբների զարգացման համար։

Վերջին շրջանում երկրպագուները բողոքի ակցիաներ էին անցկացնում Գերմանիայի առաջնության խաղերի ժամանակ՝ դեմ արտահայտվելով ներքին ներդրողների գալուն։ Ակցիաների պատճառով հանդիպումները դադարեցվում էին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ