Գերմանական Բունդեսլիգան և EA Sports-ը սոցցանցերում համատեղ ներկայացրել են 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»)։
Պաշտպաններ. Վալդեմար Անտոն («Շտուտգարտ»), Ջոնաթան Տա, Ժերեմի Ֆրիմպոնգ, Ալեքս Գրիմալդո (բոլորը` «Բայեր»)։
Կիսապաշտպաններ. Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գրանիտ Ջակա, Ֆլորիան Վիրց (երկուսն էլ` «Բայեր»)։
Հարձակվողներ. Սերու Գիրասի («Շտուտգարտ»), Հարի Քեյն («Բավարիա»), Վիկտոր Բոնիֆեյս («Բայեր»)։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի առաջին տեղը ժամկետից շուտ ապահովել է Լևերկուզենի «Բայերը», որը պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ 31-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում 69 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Շտուտգարտը», որն ունի 64 միավոր։