Logo

«Բորուսիան» պարտության մատնեց «Քյոլնին»

20:38 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Քյոլնին»: Էդին Թերզիչի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Այծերի» դարպասը:

Դուբլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկլաս Ֆյուլկրուգն ու Յուսուֆա Մուկոկոն: Տանտերերի կազմում 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմը 5-րդն է: «Քյոլնը» 11 միավորով նախավերջին տեղում է: 

Բունդեսլիգա, 18-րդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-4

Դոնիել Մալեն 12, 61, Նիկլաս Ֆյուլկրուգ, 58 (11մ), Յուսուֆա Մուկոկո, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ