Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց Յուլիան Բրանդտը (տեսանյութ)։ 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է դորտմունդցիների բոլոր 8 խաղերին, խփել 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
«Մեղուները» վաստակեցին 20 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ Բրեմենը ներկայացնող ակումբը մնաց 6 միավորով և այս պահին 14-րդ տեղում է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 1-0
Յուլիան Բրանդտ, 67