Գերմանիայի Բունդեսլիգայում տեղի ունեցան 16-րդ տուրի հերթական հանդիպումները։
Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Կրկին գոլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, որը խփեց 21-րդ գոլը։ «Բավարիան» վաստակեց 38 միավոր և երկրորդ տեղում է։
«Բայերը» Լևերկուզենում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բոխումի» դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ «Բայերը» վաստակած 42 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Շտուտգարտը» հյուրընկալելիս 3-0 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Հերթական գոլերը խփեցին Դենիս Ունդավը և Սերու Գիրասին։ «Շտուտգարտը» 34 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1-2 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Արնոլդ, 45+1 - Ջամալ Մուսիալա, 33, Հարի Քեյն, 43
«Բայեր» - «Բոխում»՝ 4-0 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 30, 32, 45+1, Վիկտոր Բոնիֆեյս, 69
«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 3-0 (տեսանյութ)
Դենիս Ունդավ, 18, Սերու Գիրասի, 45+1, Քրիս Ֆյուրիխ, 69