Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում կայացան ևս 5 հանդիպումներ։
Առաջատար Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» և միավորների քանակը հասցրեց 28-ի։ Խաբի Ալնոսոյի թիմը 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից», որը նոյեմբերի 4-ին կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» «Ֆրայբուրգի» դեմ արտագնա խաղում հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց 3-3 հաշիվը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։
«Քյոլնն» առանց Սարգիս Ադամյանի 1-1 հաշվով ավարտեց «Աուգսբուրգի» դեմ տնային հանդիպումը։ Հայաստանի հավաքականի հարձակվողը բացակայում էր «Քյոլնի» հայտացուցակից։
Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 2-3 (տեսանյութ)
«Քյոլն» - «Աուգսբուրգ»՝ 1-1 (տեսանյութ)
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 3-3 (տեսանյութ)
«Մայնց» - «Լայպցիգ»՝ 2-0 (տեսանյութ)
«Ունիոն Բեռլին» - «Այնտրախտ»՝ 0-3 (տեսանյութ)