Գերմանական «Մայնցի» համար 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածը պարադոքսալ էր. թիմը վերջինն է Բունդեսլիգայում, իսկ եվրոպական մրցասպարեզում՝ Կոնֆերենցիաների լիգայում, դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մայնցը» 15 խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ, խփած/բաց թողած գնդակների տարբերությունը -13 է, վաստակել է ընդհանուր 8 միավոր և վերջին՝ 18-րդ տեղում է: «Մայնցը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում միակ թիմն է, որը 15 խաղից հետո չի հատել 10 միավորի սահմանը:
«Կառնավալայինները» փոխարենը արդյունավետ են եվրագավաթային պայքարում՝ Կոնֆերենցիաների լիգայում: Լիգայի փուլն Ուրս Ֆիշերի գլխավորած թիմն ավարտել է 7-րդ տեղում, ինչն ապահովում է 1/8 եզրափակիչի ուղիղ ուղեգիր: 6 խաղում «Մայնցը» տարել է 4 հաղթանակ, գրանցել մեկական ոչ-ոքի, պարտություն: Խփած/բաց թողած գոլերի տարբերությունը 4 է:
1905 թվականին հիմնադրված «Մայնցը» Բունդեսլիգայում անցկացնում է 17-րդ անընդմեջ մրցաշրջանը: Այդ 17 անընդմեջ տարիների ընթացքում «Մայնցի» լավագույն ցուցանիշները եղել են 2007/08 և 2008/09 մրցաշրջաններում: Առաջին դեպքում ակումբը զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երկրորդ դեպքում դարձել է երկրի փոխչեմպիոն: Վատագույն ցուցանիշը եղել է 2006/07 մրցաշրջանում, երբ թիմը զբաղեցրել է 16-րդ տեղը:
Ի դեպ, նախորդ՝ 2024/25 մրցաշրջանը «Մայնցն» ավարտել է 6-րդ տեղում:


