Logo

Բուկայո Սական վիրահատվել է

12:25 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական ենթարկվել է ազդրի հետին մկանի վիրահատության։ Այդ մասին հայտնել է «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

«Նրան վիրահատել են. ամեն ինչ լավ է անցել։ Ցավոք, նա շարքից դուրս է մնացել երկար ժամանակով։ Կարծում եմ` ապաքինման համար անհրաժեշտ կլինի երկու ամսից ավելի։ Դա կախված է նաև, թե երբ վերքը կսկսի լավանալ»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա Սական վնասվածքն ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (5-1)։ Եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում խփել է 9 գոլ, կատարել 13 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա