Անգլիայի պրոֆեսիոնալի ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սակային ճանաչել է Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները: Մրցանակի հավակնորդների թվում են եղել նաև Սակայի ակումբակից Գաբրիել Մարտինելին, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմզին, «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը և «Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն:
Անգլիայի նախորդ առաջնությունում 21-ամյա Սական մասնակցել է 38 հանդիպման, դարձել 14 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: