Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը վերջերս ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան, FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ։
Լավագույն տասնյակը հրապարակել է լրագրող Դեկլան Ուորինգթոնը։ Երկրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը։ Տասնյակում են ընդգրկվել նաև Պետեր Չեխը, Մանուել Նոյերը, Օլիվեր Կանը, Վիկտոր Վալդեսը, Դավիդ Դե Խեան, Ժուլիո Սեզարը և Ուգո Լյորիսը։
Ավելի վաղ ForFourTwo-ն հրապարակել էր նաև պատմության 100 լավագույն մարզիչների ցանկը, և լավագույնն էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։