Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, թե կարիերայի որ հանդիպումը կուզենար վերախաղարկել:
«Եթե կարողանայի հետ բերել Եվրո-2012-ի եզրափակիչը, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Մենք արժանի չէինք նման պարտության: Իսպանիայի հետ մրցավեճին մոտեցանք շատ հոգնած: Ես երբեք արդարացումներ չեմ փնտրել, բայց մենք ֆիզիկապես և հոգեբանորեն շատ հոգնած էինք: Եթե մեկ օր ավելի հանգստացած լինեինք, ապա խաղն այլ ընթացք կունենար, իսկ այդ օրը ոչինչ չկարողացանք անել իսպանացիների դեմ, չնայած խմբային փուլում միակն էինք, որ կանգնեցրինք նրանց»,- լեգենդար դարպասապահի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային փուլում Իտալիան 1-1 էր խաղացել Իսպանիայի հետ, իսկ եզրափակիչում պարտվել էր 0-4 հաշվով: