Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին․
«Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է։ Իտալիան շատ է շեշտը դնում գեղեցիկ խաղի վրա»,- մեջբերում է Sky Sport Italia-ն։
Եվրոպայի առաջնությունը կայանալու է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը D խմբում մրցելու է Նիդերլանդների, Լեհաստանի ու Ավստրիայի թիմերի դեմ։ Իտալիան ընդգրկված է B խմբում և կհանդիպի Իսպանիային, Խորվաթիային ու Ալբանիային։
Բուֆոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2023 թ. ամռանը։ Նա հանդես է եկել «Պարմայում», «Յուվենտուսում» և Փարիզի ՊՍԺ-ում։ Լեգենդար դարպասապահը 2006-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։