Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իտալիայի ազգային հավաքականի հնարավորությունների մասին, հաղորդում է Goal.com-ը։
«Մենք 90%-ով վստահ ենք, որ կհասնենք փլեյ-օֆֆ փուլ։ Մնացած խաղերում պետք է ցուցադրենք վերջերս ունեցած դրական պահերը։ Մարդիկ և լրատվամիջոցները պետք է հավատան մեզ. մենք պետք է ցույց տանք ֆուտբոլի հանդեպ մեր կիրքը»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը:
Վերջին երկու Մունդիալները բաց թողած իտալացիներն ընտրական I խմբում 4 խաղից հետո 9 միավորով երկրորդն են, առաջատար Նորվեգիայի հավաքականը 5 հանդիպումից հետո ունի 15 միավոր:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


