«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը TUDN-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է իր ապագայի վերաբերյալ: Լեգենդար դարպասապահը նաև ասել է, թե ովքեր են այս պահին լավագույնն աշխարհում իր խաղային դիրքում:
ՄԵՔՍԻԿԱ, ԱՄՆ
«Կցանկանայի տեղափոխվել Մեքսիկա կամ ԱՄՆ ու այնտեղ ֆուտբոլ խաղալ: Սրանք այն տարբերակներն են, որ ինձ հետաքրքրում են: Բայց եկեք սպասենք ու տեսնենք՝ ինչ կլինի:
Չգիտեմ՝ կդառնա՞մ մարզիչ, բայց ես միշտ ցանկանում եմ զարգանալ: Այն փաստը, որ կարիերայում չեմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ինձ մրցունակ է պահում: Եթե ես նվաճած լինեի այդ գավաթը, գուցե այլևս մարզական նպատակներ չունենայի ու ավարտեի կարիերաս»:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԸ
«Օբլակ, Կուրտուա, Դոնարումա, Նոյեր, Տեր Շտեգեն և Նավաս: Բոլորին համարում եմ նույն մակարդակի, բայց Ջիջին կարող է գերազանցել նրանց ընդամենը մեկ տարում: Նա ունի անհրաժեշտ ներուժը»: