Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլի վերջին` երրորդ տուրում Չեխիայի Մ19 հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցների թիմին։
Չեխերից հեթ-տրիկ է գրանցել իտալացի լեգենդար, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին` 17-ամյա Լուի Բուֆոնը։
Իտալական «Պիզայի» վինգերն օրեր առաջ հեթ-տրիկ էր ձևակերպել նաև Ադրբեջանի թիմի դեմ խաղում (6-1)։
Պատանի ֆուտբոլիստի մայրը չեխ մոդել Ալյոնա Շերդովան է։
Չեխիայի Մ19 հավաքականը 13-րդ խմբում 7 միավորով գրավել է առաջին տեղը` դուրս գալով որակավորման էլիտ ռաունդ։


