Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին՝ Լուի Բուֆոնը հրավիրվել է Չեխիայի Մ18 հավաքական, հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Պիզայի» 17-ամյա ֆուտբոլիստը, իտալականից բացի, ունի նաև չեխական անձնագիր, քանի որ նրա մայր Ալենա Շերեդովան չեխ է:
Չեխիայի պատանեկան հավաքականը փետրվարի 23-26 հավաք է անցկացնելու, իսկ մարտին՝ հանդիպումներ Պորտուգալիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի Մ18 թիմերի դեմ: