Logo

Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի հավաքականը

16:18 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը:

«Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում:

Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ էր, հայրս նույնպես աջակցեց ինձ:

Դեռ այդքան էլ լավ չեմ խոսում չեխերեն, բայց աշխատում եմ լեզուն արագ յուրացնելու ուղղությամբ:

Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ մարզչական շտաբին ու «Պիզայում» իմ խաղընկերներին, քանի որ առանց նրանց ես նման մակարդակի չէի հասնի»,- Լուի Բուֆոնի խոսքը մեջբերում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լուի Բուֆոնի մայրը չեխ հանրահայտ մոդել Ալյոնա Շերեդովան է, որը «Միս Չեխիա-98» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ