Logo

Բուֆոն. ««Յուվենտուսի» հետ 3 եզրափակիչ եմ պարտվել, և դրանցից ոչ մեկում մենք արժանի չենք եղել հաղթանակի»

14:30 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայում պարտված եզրափակիչների մասին:

«Եզրափակիչներում պետք է հաղթեն այն թիմերը, որոնք իսկապես արժանի են դրան:

Ես «Յուվենտուսի» հետ 3 եզրափակիչ եմ պարտվել, և դրանցից ոչ մեկում մենք արժանի չենք եղել հաղթանակի:

Իհարկե, ցավում եմ «Յուվեի» երկրպագուների համար, սակայն դա ինձ համար բան չի փոխում: Դա նշանակում է, որ մեր մրցակիցներն այդ պահին ավելի ուժեղ էին, քան մենք»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է TuttoMercato-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչում մրցելու են ֆրանսիական ՊՍԺ-ն ու Միլանի «Ինտերը»:

Նիկոլո Սկիրա. «Յուվենտուսը» չի գնի Ֆրանսիշկու Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ