Logo

Բուֆոն. «Նեյմարը պետք է 5 անգամ «Ոսկե գնդակ» ստանար»

16:27 / 19.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Corriere della Sera-ի հետ զրույցում կարծիք է հայտնել իր կարիերայի ամենաբարդ մրցակիցների մասին:

- Ով է եղել ձեր ամենաբարդ մրցակիցը:

- Խաղացել եմ երեք սերնդի դեմ, ինչպես կարող եմ նրանց մեջ ընտրություն կատարել: Զիդան, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու, Մեսի, Ինյեստա...

- Ընտրեք մեկին:

- Նեյմար: Նա պետք է 5 «Ոսկե գնդակ» ստանար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ