Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Սկուադրա Աձուրայի» հնարավորությունների մասին:
«Կարծում եմ՝ այս թիմին թերագնահատում են: Տղաները բավականին մրցունակ են, իսկ նրանց մարդկային որակները տպավորում են: Մենք 5-6 թոփ մակարդակի խաղացող ունենք, այնպես որ, մրցակցություն թիմում կա»,- լեգենդար դարպասապահի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Իտալիայի հավաքականն ընդգրկված է B խմբում և մրցելու է Ալբանիայի, Իսպանիայի և Խորվաթիայի հետ: