Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս է մնացել Բուենոս Այրեսի ATP-250 շարքի տղամարդկանց մենախաղի պայքարից։
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 3-6, 2-6 հաշվով պարտվել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 28-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 20 րոպե։
Սերունդոլոն 2002 թ. հետո դարձել է առաջին արգենտինացի թենիսիստը, որը հայրենիքում հաղթել է ATP դասակարգման աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող ներկայացուցչին։
26-ամյա թենիսիստը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Պեդրո Մարտինեսի (Իսպանիա, 41-րդ տուր)։
Cerun-ÍDOLO 🇦🇷@FranCerundolo knocks out world No.2 Zverev to become the first Argentine to earn a top 2 win on home soil since 2002! pic.twitter.com/86NWuLGWUm
— Tennis TV (@TennisTV) February 15, 2025