Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Բուենոս Այեսում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում մրցաշարի գործող չեմպիոնը երկու սեթում 6-7 (2-7), 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 21-րդ ռակետ Նիկոլաս Ջարիին: Իսպանացու և չիլիացու մրցախաղը տևել է 1 ժամ 56 րոպե:
Ջարին եզրափակիչում կմրցի արգենտինացի Ֆակունդո Դիաս Ակոստայի հետ (87-րդ ռակետ): Մրցախաղը տեղի կունենա փետրվարի 18-ին:


