Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո-Գլիմտը» որոշել է նոր ստադիոն կառուցել, հաղորդում է nrk.no-ն:
Նորվեգացիները հրավիրել են ակումբի բոլոր անդամներին և քվեարկություն հայտարարել: 193 անդամներից 192-ը կողմ է քվեարկել, դեմ եղել է 1 մարդ:
Նոր ստադիոնի կառուցումը կարժենա 1,2 միլիարդ նորվեգական կրոն, որը համարժեք է 103 միլիոն եվրոյին: Այդ գումարը զգալի գերազանցում է «Բուդյո-Գլիմտի» մի քանի տարվա բյուջեն, բայց ակումբը ծրագրում է այն ստանալ եվրագավաթներին մասնակցելու միջոցով:
Եվրագավաթների ամենահյուսիսային ակումբի ներկայիս ստադիոնը տեղավորում է 8200 երկրպագու, իսկ նորը կտեղավորի 10 000:
Նախատեսվում է, որ ստադիոնը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի բոլոր պահանջներին և այնտեղ հնարավոր կլինի անցկացնել բարձր մակարդակի խաղեր 25 տարի շարունակ:

