Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
20-ամյա թենիսիստուհին 1/8 եզրափակիչում երկու սեթում 6-3, 6-0 հաշվով հաղթեց հունգարացի Աննա Բոնդարին (144-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:
Ավանեսյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Արգենտինայի ներկայացուցիչ Նադյա Պոդորոշկայի հետ (80-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ առաջին շրջանում աշխարհի 69-րդ ռակետ Ավանեսյանը մրցել էր սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում՝ 2:6, 6:4, 6:3։


