Logo

Բուդապեշտ. Անդրեասյանը եզրափակիչում է, Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

17:28 / 17.07.2025Ըմբշամարտ
null

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ։

Անդրեասյանը կիսաեզրափակիչում 6-4 հաշվով հաղթել է մեքսիկացի Օսթին Գոմեսին ու վճռորոշ գոտեմարտում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկե Աոյագիի (Ճապոնիա) դեմ։

Վազգեն Թևանյանը նույնպես կիսաեզրափակիչ էր դուրս եկել, սակայն 1-6 հաշվով պարտվեց հնդիկ մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 19:00-ին։ 

Վարկանիշային մրցաշարը կտևի մինչև հուլիսի 20-ը ներառյալ և, կիսաեզրափակիչներից սկսած, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով։ Կիսաեզրափակիչներից սկսած` բոլոր գոտեմարտերը հասանելի կլինեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ