Logo

Բուբլիկը հաղթեց Հոնկոնգի մրցաշարում և կարիերայում առաջին անգամ կլինի 10-րդը

13:55 / 11.01.2026Թենիս
null

Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Բուբլիկը նվաճեց Հոնկոնգի ATP 250 կարգի մրցաշարի տիտղոսը:

Աշխարհի 11-րդ ռակետը եզրափակիչ մրցախաղում 7-6 (7-2), 6-3 հաշվով հաղթեց 7-րդ համար Լորենցո Մուզետիին: Մրցախաղը տևեց 1 ժամ 38 րոպե:

Բուբլիկն այս նվաճման շնորհիվ հունվարի 12-ին կարիերայում առաջին անգամ ATP-ի դասակարգման աղյուսակում կլինի 10-րդը: Մուզետին էլ առաջին անգամ կբարձրանա 5-րդ տեղ:

28-ամյա Բուբլիկի կարիերայում սա 9-րդ տիտղոսն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ