Logo

«Բոտաֆոգոն» առաջին անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը

10:37 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Բրազիլական «Բոտաֆոգոն» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը:

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած բրազիլական եզրափակիչում «Բոտաֆոգոն» 3-1 հաշվով հաղթել է «Աթլետիկո Մինեյրոյին»:

Ի դեպ, «Բոտաֆոգոն» երկրորդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: «Բոտաֆոգոյի» գոլերը խփել են բրազիլացիներ, պաշտպան Ալեքս Տելեսը, կիսապաշտպան Լուիս Էնրիկեն և հարձակվող Ժունիոր Սանթոսը:

«Բոտաֆոգոն» նվաճեց 2025 թվականի ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության վերջին ուղեգիրը: Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ:

Լիբերտադորեսի գավաթ, եզրափակիչ

«Աթլետիկո Մինեյրո» (Բրազիլիա) - «Բոտաֆոգո» (Բրազիլիա)` 1-3

Էդուարդո Վարգաս, 47 - Լուիս Էնրիկե, 35, Ալեքս Տելես, 44 (11մ), Ժունիոր Սանթոս, 90+7

Հեռացում` Գրեգորե, 2 («Բոտաֆոգո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա