«Բոսթոն Սելտիքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։
Քառորդ եզրափակիչի 5-րդ խաղում «Սելտիքսը» 113-98 հաշվով տնային հաղթանակ տարավ «Քլիվլենդ Կավալերսի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4-1։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էվան Մոբլին էր, որը «Քլիվլենդի» կազմում հավաքեց 33 միավոր։
Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Բոսթոնը» կմրցի «Նյու Յորք Նիքս» - «Ինդիանա Փեյսերս» (3-2) դիմակայության հաղթողի հետ։
«Դալաս Մավերիքսն» «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ շարքում առաջ է անցել հաշվի մեջ՝ 3-2: 5-րդ խաղում դալասցիներն արտագնա հաղթանակի են հասել 104-92 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 31 միավոր, 10 ռեբաունդ, 11 ասիստ։
«Օկլահմոայի» կազմում ամենաարդյունավետը կանադացի Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր (30 միավոր, 6 ռեբաունդ, 8 ասիստ)
NBA, քառորդ եզրափակիչ, 5-րդ խաղեր
«Բոսթոն» - «Քլիվլենդ»՝ 113:98 (28:28, 30:24, 27:26, 28:20)
«Օկլահոմա» - «Դալաս»՝ 92:104 (22:24, 22:30, 23:25, 25:25)


