Կայացել է Բոստադի ATP-250 շարքի մրցաշարի վիճակահանությունը։ Մրցաշարի առաջին փուլում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա, 265-րդ ռակետ) մրցելու է Լեո Բորգի (Շվեդիա, 467-րդ ռակետ) դեմ։ Երկու թենիսիստներն էլ մրցաշարին մասնակցելու են «սպիտակ քարտի» միջոցով։
21-ամյա Լեո Բորգն աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 11-ակի հաղթող Բյորն Բորգի որդին։
Նադալը գրունտի վրա անցկացվող Բոստադի մրցաշարով պատրաստվելու է ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին։ Նա Բոստադում նորվեգացի Կասպեր Ռուդի (8-րդ ռակետ) հետ մասնակցելու է նաև մրցաշարի տղամարդկանց զուգախաղին։ Մենախաղի առաջին համարը լինելու է Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 6-րդ ռակետ)։


