Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միությունը հրաժարվել է Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման անցկացումից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Խաղը պետք է կայանար նոյեմբերի 19-ին Սանկտ-Պետերբուրգում։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության ներկայացուցիչ Վիկո Ժելկովսկին հայտարարել է, որ հանդիպումը կարող է անցկացվել ավելի ուշ։
Ավելի վաղ Բոսնիա և Հերցեգովիանյի հավաքականի առաջատարներ Էդին Ջեկոն ու Միրալեմ Պյանիչը դեմ էին արտահայտվել Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելուն։
Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 17-ին Դուշանբեում ընկերական հանդիպում կանցկացնի Տաջիկստանի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով, իսկ ռուսական ակումբները հեռացվել էին եվրագավաթներից։