Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ բաժանվել թիմի ավագ Մարկո Ռոյսից։
Bild-ի համաձայն՝ գերմանացի կիսապաշտպանը համաձայնել է մեկ տարով երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Նշվում է, որ «Բորուսիայում» մնալու համար 33-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի զգալի նվազեցման՝ շուրջ 50 տոկոս։
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը «Բորուսիայի» սան է, դորտմունդյան ակումբ 2012 թվականին վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Ընթացիկ մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում մասնակցել է 24 խաղի, խփել 8 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում: