Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-3 հաշվով ավարտեց հետնապահ «Դարմշտադտի» դեմ հանդիպումը։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը խփեցին երեք գոլ, սակայն ընդմիջումից հետո «Բորուսիան» ստացավ թվային առավելություն ու դարձավ տպավորիչ «քամբեքի» հեղինակ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չստացավ:
«Բորուսիան» ունի 2 միավոր և 14-րդ տեղում է։ Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադտն» առաջին միավորը վաստակեց ընթացիկ առաջնությունում ու բարձրացավ նախավերջին՝ 17-րդ տեղ։
Գերմանիայի առաջնություն, 4-րդ տուր
«Դարմշտադտ» - «Բորուսիա Մ․»՝ 3-3
Մարվին Մեհլեմ, 8, Մատեյ Մագլիցա, 10, Տիմ Սկարկե, 33 – Ջորդան Պեֆոկ, 56, Ֆլորիան Նոյհաուս, 74, Տոմաշ Չվանչարա, 77
Հեռացում՝ Մատեյ Մագլիցա («Դարմշտադտ»), 49
Վրիպում 11-մետրանոցից՝ Տոմաշ Չվանչարա («Բորուսիա Մ․»), 50