Logo

«Բորուսիայի» պաշտպանը գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է

23:20 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, գրում է Bild-ը։

25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»։

«Բորուսիան» պատրաստ է գերմանացի պաշտպանի հետ երկարաձգել 2027թ. հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի ժամկետն ու կրկնապատկել նրա աշխատավարձը։ Շլոտերբեկն այժմ վաստակում է տարեկան 5 միլիոն եվրո։

Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբ է տեղափոխվել 2022թ. ամռանը, 123 խաղում խփել է 6 գոլ, կատարել 14 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ