Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Նիկո Շլոտերբեկը վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Շլոտերբեկը ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել:
«Նիկոյի բացակայությունը մեծ հարված կլինի մեզ համար: Նա թիմի կարևոր մասնիկն է:
Հուսով ենք, որ նա շուտով կապաքինվի»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է 6 գոլային փոխանցում։


