Դորտմունդի «Բորուսիայում» նոր նշանակումներ են կատարվել, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
«Մեղուների» նախկին ֆուտբոլիստներ Նուրի Շահինը և Սվեն Բենդերն ընդգրկվել են գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի մարզչական շտաբում։ Երկու մասնագետների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ավելի վաղ Էդին Թերզիչի օգնական Արմին Ռոյտերշանը սեփական նախաձեռնությամբ հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ 35-ամյա Նուրի Շահինը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 274 հանդիպման, խփել 26 գոլ և կատարել 49 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Շահինն անցել է մարզչական աշխատանքի և երկու տարի գլխավորել թուրքական «Անթալիասփորը»։
Սվեն Բենդերը «Մեղուների» կազմում մասնակցել է 224 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ 34-ամյա Բենդերը 2021 թվականից խաղում էր «Բրանենբուրգ» անունը կրող ակումբում։