Logo

«Բորուսիայի» մարզիչ․ «Ռանոսը մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին»

17:10 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեաոնեն հայտարարել է, որ գերմանական ակումբը մտադիր չէ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով այլ ակումբի տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին։

«Հրանտ-Լեոնը մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին։ Թե որքան խաղաժամանակ կստանա, կախված է մարզումների ընթացքում նրա ցուցադրած արդյունքներից»,- շվեյցարացի մասնագետի խոսքը մեջբերում է Gladbach LIVE-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում 15 ակումբ ցանկություն է հայտնել վարձակալել Ռանոսին, սակայն թե՛ ֆուտբոլիստը, թե՛ «Բորուսիան» չեն տվել իրենց համաձայնությունը։

20-ամյա Ռանոսը 2023 թվականի ամռանն է Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմից տեղափոխվել գերմանական ակումբ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ