Logo

«Բորուսիայի» մարզական տնօրենը խոսել է Հալանդի հնարավոր վաճառքի մասին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.11.2020ՍՊՈՐՏ
Erling Haaland - «Բորուսիայի» մարզական տնօրենը խոսել է Հալանդի հնարավոր վաճառքի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:23

-

-

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկն անդրադարձել է թիմի ռմբարկու Էրլինգ Հալանդի հավանական վաճառքի մասին խոսակցություններին ու բավական հստակ արտահայտել ակումբի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

«Էրլինգի հետ մենք երկարաժամկետ ծրագրեր ունենք: Ես նրա ապագան Դորտմունդում եմ տեսնում, իսկ խոսակցություններին ու ասեկոսեներին ակումբում ուշադրություն էլ չենք դարձնում:

Սանչոն նույնպես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա թիմին առաջ է տանում: Չեմ ցանկանում երկար խոսել մեր տաղանդավոր ֆուտբոլիստների մասին. խոսքերն ավելորդ են», – Ցորկի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հալանդին ցանկանում են գնել «Ռեալը», «Բավարիան», «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ