Logo

«Բորուսիայի» մարզական տնօրենը հաստատել է. Մարկուս Թյուրամը կհեռանա ակումբից

12:06 / 20.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ռոլան Վիրկուս

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը հայտարարել է, որ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական ակումբից:

«Մենք պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ նա կմիանա ավելի մեծ ակումբի»,- Ռոլան Վիրկուսի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի որդին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: Ֆրանսիացին 2019 թվականի հուլիսից է խաղում գերմանական ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 14 գոլի և չորս ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ