Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Դոնիել Մալենը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ։ «Ասթոն Վիլան» Մալենի տրանսֆերի համար կվճարի 23 միլիոն եվրո։ Գործարքում ներառվելու է նաև 3 միլիոն եվրո հավելավճար։ 25-ամյա եզրային հարձակվողի և նոր ակումբի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2029թ. հունիսի 30-ը ներառյալ։
Դոնիել Մալենը գերմանական ակումբում հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 132 խաղում խփել է 39 գոլ, կատարել 22 ասիստ։