Logo

«Բորուսիայի» հարձակվողը կրկին վիրահատվել է

10:35 / 25.11.2022• ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեն, որի մոտ հուլիսին ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ, երկրորդ վիրահատությունն է տարել:

«Բուժման նոր փուլ: Երկրորդ վիրահատությունը հաջող է անցել: Շնորհակալություն ամբողջ բուժանձնակազմին ամենօրյա օգնության համար։ Չեմ կարողանում սպասել, թե երբ կանեմ իմ հաջորդ քայլը»,- գրել է Ալեն սոցցանցերում:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 6-ին էր Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել գերմանական ակումբ, որի կազմում մեկնել էր Շվեյցարիա ուսումնամարզական հավաքի, սակայն առաջին բուժզննման ժամանաակ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ: Դրանից հետո Ալեն վիրահատվել էր, իսկ հետո անցել քիմիաթերապիայի կուրս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ