Logo

«Բորուսիայի» հաղթանակն ու «Լայպցիգի» պարտությունը

20:26 / 01.03.2025• Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Զանկտ Պաուլիին»:

Գոլ խփեցին հարձակվողներ Սերու Գիրասին ու Կարիմ Ադեյեմին:

«Լայպցիգն» էլ տանը 1-2 հաշվով պարտվեց «Մայնցին»: Տանտերերի գոլը խփեց Նիդերլանդների հավաքականի վինգեր Խավի Սիմոնսը:

«Մայնցը» 41 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Լայպցիգը» 38 միավորով 6-րդն է, «Բորուսիան» 35 միավորով 10-րդն է, «Զանկտ Պաուլին» 21 միավորով 15-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 24-րդ տուր

«Զանկտ Պաուլի» - «Բորուսիա Դորտմունդ»` 0-2

Սերու Գիրասի, 50, Կարիմ Ադեյեմի, 58

«Լայպցիգ» - «Մայնց»` 1-2 (տեսանյութ)

Խավի Սիմոնս, 1 - Նադիեմ միրի, 52, Ջոնաթան Բուրկարդտ, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ