Logo

«Բորուսիայի» ֆուտբոլիստը 25 միլիոնով տեղափոխվեց անգլիական ակումբ

22:56 / 14.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Դոնիել Մալենը տեղափոխվել է «Ասթոն Վիլա», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Նիդերլանդների ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո։ Կողմերի պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Մալենը «Բորուսիա» էր տեղափոխվել 2021թ. հուլիսին, 132 խաղում խփել է 39 գոլ, կատարել 22 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա