Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 1-1 հաշիվը գրանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
64-րդ րոպեին դորտմունդյան թիմից հաշիվը բացեց անգլիացի վինգեր Ջեյմի Գիտենսը, 7 րոպե աանց 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց ավստրիացի կիսապաաշտպան Կևին Շտյոգերը:
Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին էլ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց չեխ հարձակվող Տոմաշ Չվանչարան:
Մյոնխենգլադբախի թիմի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը վնասվածք ունի:
Դորտմունդի «Բորուսիան» 21 միավորով 5-րդն է, մյուս «Բորուսիան»` 18 միավորով 11-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-1
Կևին Շտյոգեր, 71 (11մ) - Ջեյմի Գիտենս, 64
Հեռացում` Տոմաշ Չվանչարա, 90+5 («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)