Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քամբեք կատարեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում:
Առաջին կեսում 0-2 հաշվով զիջելիս Էդին Տերզիչի գլխավորած թիմը 4 անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չմասնակցեց հանդիպմանը:
«Բայերը» մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով ջախջախեց «Վերդերին»:
Լևերկուզենցիներն ընթացիկ մրցաշրջանում շարունակում են մնալ անպարտելի. 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի:
Խաբի Ալոնսոյի թիմը 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, Դորտմունդի «Բորուսիան» 24 միավորով բարձրացավ 3-րդ տեղ՝ շրջանցելով «Լայպցիգին», որը զուգահեռ խաղում պարտվեց «Վոլֆսբուրգին»՝ 1-2:
Բունդեսլիգա, 12-րդ տուր
«Բորուսիա Դ.» – «Բորուսիա Մ.»՝ 4-2 (տեսանյութ)
Մարսել Զաբիթցեր, 30, Նիկլաս Ֆուլկրուգ, 32, Ջեյմի Բայնոու-Գիտենս, 45, Դոնյել Մալեն, 90+7 – Ռոկո Ռայց, 13, Կուադիո Կոնե, 28
«Վերդեր» – «Բայեր»՝ 0-3 (տեսանյութ)
Օլիվյե Դեման ինքնագոլ, 9, Ջերեմի Ֆրիմպոնգ, 43, Ալեքս Գրիմալդո, 76