Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հաղթեց 2-1 հաշվով:
Դորտմունդցիների կազմում առաջին խաղակեսում դուբլ գրանցեց ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը:
Մյոնխենգլադբախի թիմի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը կոճի վնասվածք ունի:
Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» էլ ընդունեց «Քյոլնին» և առավելության հասավ 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն և գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:
«Քյոլնի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ հայ հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին:
«Լայպցիգն» էլ տանը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը՝ 3-0:
«Բավարիան» 63 միավորով երկրորդն է, 13 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին», որն ապրիլի 14-ին Բրեմենի «Վերդերին» հաղթելու դեպքում վաղաժամ կհռչակվի Գերմանիայի չեմպիոն:
«Լայպցիգը» 56 միավորով չորրորդն է, Դորտմունդի «Բորուսիան» նույնքան միավորով 5-րդն է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 31 միավորով 11-րդն է, «Քյոլնը»՝ 22 միավորով 17-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-2
Մաքսիմիլիան Ուոբեր, 36 - Մարսել Զաբիտցեր, 22, 28 (11մ)
Հեռացում՝ Կարիմ Ադեյեմի, 55 («Բորուսիա Դորտմունդ»)
«Բավարիա» - «Քյոլն»՝ 2-0
Ռաֆայել Գերեյրու, 65, Թոմաս Մյուլեր, 90+3
«Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3-0 (տեսանյութ)
Դանի Օլմո, 13, Բենյամին Շեշկո, 68, Լոիս Օփենդա, 81


