Logo

Ռուրյան դերբիում «Բորուսիան» ու «Շալկեն» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

23:30 / 11.03.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ:

Հյուրերից գոլով աչքի ընկան գերմանացի պաշտպան Նիկո Շլոտերբեկն ու պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն: «Շալկեի» կազմում գոլեր խփեցին Մարիուս Բյուլտերն ու թուրք հարձակվող Կենան Կարամանը:

«Բորուսիան» 50 միավորով երկրորդն է և երկու միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Շալկեն» 20 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2-2 

Նիկո Շլոտերբեկ, 38, Ռաֆայել Գերեյրու, 60 - Մարիուս Բյուլտեր, 50, Կենան Կարաման, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ